Նորագավիթում կնոջ մարմին է հայտնաբերվել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 11:20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված հասցեում՝ բակում հայտնաբերել են 69-ամյա Մ. Մ.-ի դին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։