չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Նոր տրոլեյբուսները Լարսի ճանապարհով գալիս են Երևան․ տեսանյութ

Նոր տրոլեյբուսները Լարսի ճանապարհով գալիս են Երևան․ տեսանյութ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը տեղեկացրել է, որ նոր տրոլեյբուսներն արդեն դեպի Երևան ճանապարհին են։

«Նոր տրոլեյբուսները ֆուռերի վրա բարձված շուտով կհասնեն Երևան»,– հայտնել է նա՝ հրապարակելով նաև փոքր տեսանյութ Լարսի ճանապարհից։

Հիշեցնենք, որ նոր տրոլեյբուսների ներմուծումն ուշացավ, քանի որ իրենց չափերի պատճառով դրանք դեռ չէին անցել Լարսի թունելը․ սպասվում էր վրացական կողմի թույլտվությունը։

  • Կիսվել: