երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր նշանակում՝ Երևանի քաղաքապետարանում

Նոր նշանակում՝ Երևանի քաղաքապետարանում

Վիկտորյա Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, հայտնում են  քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 

Վիկտորյա Հարությունյանի կենսագրությունը

Ծնվել է 1994թ․ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։

2001-2012թթ․ սովորել է Բաղանիսի միջնակարգ դպրոցում։

2012-2016թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում։

2014-2018թ․ աշխատել է մասնավոր հատվածում՝ կատարելով ծառայողական բնույթի աշխատանք։

2018-2020թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալի օգնական։

2020-2022թթ․ աշխատել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետի օգնականի պաշտոնակատար։

2022թ․ փետրվարի 3-24-ին աշխատել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գործավար։

2022թ․ փետրվարի 25-ից հունիսի 7-ը աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի գործավար։

2022-2023թթ․ աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի օգնական։

2023թ․ նոյեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

Ամուսնացած չէ։

  • Կիսվել: