ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր նշանակում՝ Արդարադատության նախարարությունում

Նոր նշանակում՝ Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարի ապրիլի 14-ի հրամանով նոր նշանակում է կատարվել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 13-ի եզրակացությունը և Ն. Մելքոնյանի դիմումը.

Հրամայում եմ՝

Նորա Մարատի Մելքոնյանին 2023 թվականի ապրիլի 17-ից նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) պաշտոնում։
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»:

  • Կիսվել: