հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոր Նորքում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման աշխատանքները

Նոր Նորքում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման աշխատանքները

Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման, կանաչ գոտիների վերականգնման աշխատանքները. տեղեկացնում է Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը։

«Գործընթացը լայնածավալ կարգով իրականացվում է 6-րդ զանգվածի բակերում։

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և ներառելու են վարչական շրջանի բոլոր զանգվածները։

Հորդորում ենք մեր բնակիչներին միանալ նախաձեռնությանը, իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ` բակերը մեր երեխաներին վերադարձնելու, ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիների ստեղծելու համար»,- հայտնում են վարչական շրջանից։

  • Կիսվել: