չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Նոր մանրամասներ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ից

Նոր մանրամասներ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ից

Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: