երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ տեսանյութ

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ տեսանյութ

Հաաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ VAZ 2103-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Բաբկեն Հունանյանը, իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ 24-ամյա Վահագն Բայունցը։ Վթարի հետևանքով VAZ 2103-ի վարորդ Բ․ Հունանյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Նաիրա Գալստյանը տեղում մահացել էին։ Իսկ Ford-ի վարորդ Վ․ Բայունցն ու Ford-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Էդգար Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Գավառ» բժշկական կենտրոն։

Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին, որոնք թե՛ իրենց գյուղում, թե՛ Արարատի մարզում բնութագրվում էին դրական։ Անգամ սոցիալական այս ծանր պայմաններում ամուսինները միշտ օգնության ձեռք են մեկնել սոցիալապես անապահով ընտանիքների։ 

  • Կիսվել: