երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Նոր մանրամասներ աղբամանը փորփրող երեխայի մասին

Նոր մանրամասներ աղբամանը փորփրող երեխայի մասին

ԱԺ իմքայլական պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան մանրամասներ է պատմում երեխայի մասին, որի նկարները տարածվել էին համացանցում, երբ նա աղբամաններն էր փորփրու։

 «Սիրելի քաղաքացիներ, հենց նոր դուրս եկա երեկ աղմուկ բարձրացրած Գոռի տանից, և նկարները հրապարակում եմ իրենց թույլտվությամբ։ Ընտանիքը գտնվում է ծայրահեղ վիճակում, տան բոլոր անդամները, այդ թվում նաև երեխան, հաշվառված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ես բավականաչափ սնունդ փոխանցեցի, բայց կարիք կլինի ևս 10 օրից աջակցել։

Աղբամանում, ըստ ծնողի փոխանցման, ապակե տարա է փնտրել, որ մորաքույրը վաճառի։ Խոստացան, որ ուշադիր կլինեն, բայց վերահսկողության կարիք կա։ Լավ եղեք, առողջ եղեք։

Հուսամ՝ «Հրապարակ»-ը սա էլ կտարածի»,- գրել է նա և հրապարակել ընտանիքի լուսանկերը։

  • Կիսվել: