Նոր Խարբերդում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոն է բացվել
Նոր Խարբերդ 10 հասցեում իր դռները բացեց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բագրատունյաց» առողջության կենտրոնի Նոր Խարբերդի մասնաճյուղը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված մասնաճյուղը հնարավորություն է տալիս երևանցիներին ստանալ որակյալ, հասանելի և ժամանակակից բժշկական օգնություն ու սպասարկում՝ իրենց բնակության վայրին մոտ։



