շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր Խաչակապ գյուղում հրդեհի հետևանքով ծխահարվել է 250 ոչխար. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել

Նոր Խաչակապ գյուղում հրդեհի հետևանքով ծխահարվել է 250 ոչխար. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքից:

«Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն»,- հայտնում են ԱԻՆ-ից։

  • Կիսվել: