երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ

Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ։
 
 
 

  • Կիսվել: