ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նոր Գյուղում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

Նոր Գյուղում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գյուղ գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա հողամասում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր:

  • Կիսվել: