երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր չափորոշիչներ՝ կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար (տեսանյութ)

Նոր չափորոշիչներ՝ կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար (տեսանյութ)

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում:

Այսուհետ Երևանում արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի ուղիների անցկացման և վերակառուցման համար կառուցապատողը պարտավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ:

Մատակարար կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պարտավոր են տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Քաղաքային իշխանությունները հաշվի են առել տարիներ շարունակ կառուցապատողի կողմից իրականացվող անբարեխիղճ աշխատանքը:

Նստվածքներ, ճանապարհածածկի և մայթերի վատթարացում, որն էլ իր հերթին առաջացնում է երթևեկության և հետիոտնի համար դժվարություններ ու անհարմարություններ:

Դրանով պայմանավորված՝ այսուհետ խրամուղիների և նոր միացումների ստեղծման շինթույլտվություններին կից կտրվի լրացուցիչ պայմանների վերաբերյալ փաստաթուղթ:Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական կարգին չհետևելու դեպքում, ի դեպ, տվյալ կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝  նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի կամ հարյուրապատիկի չափով:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում.

  • Կիսվել: