ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր Արեշում փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են. ՆԳՆ խոսնակ

Նոր Արեշում փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են. ՆԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ փլատակներից դուրս են բերվել երկու քաղաքացի՝ մի կին և մեկ տղամարդ: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկ տղամարդու և կնոջ դուրս են բերել փլատակներից:

Փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

  • Կիսվել: