ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նոր Արեշի 34 փողոցում պայթյունից տուժածների վիճակը բավարար է

Նոր Արեշի 34 փողոցում պայթյունից տուժածների վիճակը բավարար է

Նոր Արեշի 34-րդ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունից երկու տուժածների վիճակը բավարար է։ Նրանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են՝ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից։ 

Փլատակներից դուրս բերված 30-ամյա Հրանտ Սարգսյանի առողջական վիճակը նախօրեին գնահատվել էր ծանր, իսկ 85-ամյա Ռոզա Նազարյանինը՝ բավարար։

Հիշեցնենք, Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 3 տուն, մասամբ քանդվել է 3 տուն։ Եվս 28 տուն վնասվել է։ Փլատակներից դուրս էին բերվել ամուսինների դիեր։ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք» հոդվածով։

Պայթյունի պատճառներն ու դեպքի մյուս հանգամանքները կպարզի նախաքննությունը։

  • Կիսվել: