շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նկուղում քիմիական նյութեր են պահվում. Տուժածները ԵՊՀ աշխատակիցներ են. ԵՊՀ ուսանողը դեպքից մանրամասներ պատմեց

Նկուղում քիմիական նյութեր են պահվում. Տուժածները ԵՊՀ աշխատակիցներ են. ԵՊՀ ուսանողը դեպքից մանրամասներ պատմեց

Ես արդեն ներս էի մտնում, որ պայթյունը եղավ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գալստյանը՝ ներկայացնելով տեղի ունեցածը:

«Ուզում էի արդեն բարձրանալ վերեւ, պայթյունի ձայնը ուժեղ լսվեց: Ասացին, որ պետք է շտապ դուրս գանք, միանգամից դուրս ենք եկել: Պայթյունը տեղի է ունեցել նկուղում, որտեղ պահվում են նյութերը:

Իմիջիայլով այդ նկուղում վերջին մի քանի օրում  երեխաները մեծ աշխատանք են կատարել, որ նման բան  չլիներ: Ես չգիտեմ, ասում են, որ հոսանքի հետ կապված է ինչ-որ բան եղել ու պայթյուն է եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով տուժածներին եւ զոհին, Գոհար Գալստյանն ասաց. «Նախնական տվյալներով ուսանողներ չեն եղել: Կարծես պահակն է եւ աշխատակիցներից երկու հոգի: Որքան հայտնի է զոհը կանաչապատման աշխատակիցն է:

Այդ նկուղում պահում են քիմիական նյութերը: Որքան պետք է, բարձրացնում են վերեւ, փորձեր են անում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։

այսօր ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:  Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Հրդեհը մարվել է:

Այրվածքաբանական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգոը՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի:

  • Կիսվել: