չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նկատվում է ծանր դեպքերի աճ, առաջ 6 հոգանոց ընտանիքում 1-2 դեպք էր, հիմա՝ 6. պոլիկլինիկայի տնօրեն

Նկատվում է ծանր դեպքերի աճ, առաջ 6 հոգանոց ընտանիքում 1-2 դեպք էր, հիմա՝ 6. պոլիկլինիկայի տնօրեն

Այսօր պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ընթացքում թիվ 13-րդ պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանն ասաց, որ դեռևս մարտից զբաղվում էին կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման ու հսկման գործընթացով, սակայն այժմ իրենց դերը փոքր-ինչ փոխվել է։

Նա ասաց, որ իրենց հիմնական գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական խնդիրների ախտանիշներով դիմած հիվանդների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշների հայտնաբերումը, նրանց վիճակի գնահատումը և նմուշառումների ուղեգրումը, և քանի որ մենք ունեցանք դեպքերի բավականին աճ, ապրիլի 20-ից քաղաքապետարանի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադաներ, որոնք նմուշառումներըկատարումէինտնայինպայմաններում։

՛՛Նմուշառման պատասխանը ստանալուց հետո, մեկ անգամ ևս կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում, և ըստ նախարարի հրամանի՝ թեթև ձևերը շարունակում են իրենց հսկողությունը մեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտների կամ մանկաբուժների կողմից, իսկ եթե վիճակը գնահատվում է նախարարի տրված չափորոշիչներով ավելի ծանր, ապա այդ հիվանդները տեղափոխվում են հիվանդանոց։ Նրանց մեջ են մտնում քրոնիկական ուղեկցող հիվանդություններ ունեցող հիվանդները, 60 տարեկանից բարձր հիվանդները, թոքաբորբները և, իհարկե, ծանր հիվանդները՛՛,- ասաց Դուրգարյանը։

Նմուշառման պատասխանը ստանալուց հետո, ըստ նրա, իրենք ուղեգրում են հիվանդներին։ Դուրգարյանն ասաց նաև, որ իրենց գործառույթներից է դեռևս այն հիվանդների հետևումը, ովքեր գտնվում են նմուշառման պատասխանը ստանալու փուլում, կամ եթե պատասխանը եկել է բացասական։

Պոլիկլինիկայի ղեկավարը նշեց. ՛՛Նախարարի հրամանին համապատասխան, այս հիվանդներին մենք հետևում ենք, և եթե գրանցվում է վիճակի վատացում ուղեկցում ենք բազմապրոֆիլ հիվանդանոցներ։ Դրական և թեթև դեպքերը հսկվում են տեղամասային թերապևտի կողմից, բժիշկները անմիջական կապ ունեն հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպում նաև այցելություն է կատարվում տուն։ Եթե տեղի է ունենում հիվանդի վիճակի վատթարացում, քննարկվում է նրանց տեղափոխումը ստացիոնար բուժման համար՛՛։

Վերջին շրջանում, ըստ նրա, բնակչության մոտ նկատվում է ծանր դեպքերի աճ. ընդ որում արդեն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա, եթե մի ժամանակ մեկ դեպք լինում էր ընտանիքի սահմաններում, կամ մաքսիմում 2 դեպք էին ունենում, հիմա արդեն եթե ընտանիքում 6 անձ են, ապա 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրոսային համավարակը։

Դուրգարյանը նշեց. ՛՛Մեր պոլիկլինիկայում այս պահին հսկվում է 50 մարդ և ստացիոնար բուժման պայմաններում գտնվում են մոտ 50-ը, ունենք նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։ Կոչ եմ անում հետևել պարետի որոշմամբ սահմանված միջոցառումներին՛՛:

  • Կիսվել: