երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. մայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց

«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. մայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և երկաթե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Մասիսի շտապօգնությանբժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Հրշեջ-փրկարարները վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:  
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

  • Կիսվել: