Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. Վարչապետ
Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Իր ֆեյսբուքյան էջում հարց է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով իր կողմից վաղ առավոտյան բարձրացրած եկեղեցու սպասավորների բարոյական կերպարի թեման։ «Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից», - իր հարցին պատասխանել է Փաշինյանը։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը», - նորից հարցրել է վարչապետը։
Ապա նա պնդել է, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ «Որեւէ մեկի անձնական կյանքը որեւէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգեւոր ու բարոյական արժեքներ», - եզրափակել է նա։