շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիկոլը ԵՄ դեսպանի մոտ ճամարտակել է «ժողովրդավարության» մասին, զուգահեռ ընթանում է Չարչյանի դատը. Գեղամ Մանուկյան

Նիկոլը ԵՄ դեսպանի մոտ ճամարտակել է «ժողովրդավարության» մասին, զուգահեռ ընթանում է Չարչյանի դատը. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․«Մինչ այսօր Նիկոլը ԵՄ դեսպանի «հուզված» հայացքի, արևմտյան դիվանագետների ողջույնների ներքո ճամարտակել է հայկական «ժողովրդավարության» մասին, նույն ժամերին առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում շարունակվում էր պրոֆեսոր, Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ շինծու մեղադրանքով, մուղդուսյան ու եժովյան ձեռագրով արված գաղտնի ձայնագրման (որի բովանդակությունն անգամ մեղք չի պարունակել) հիման վրա դեռ 2021 թվականի հունիսին հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Ընտրությունների նախօրյակին, աղմուկով անօրինական ձերբակալում, հակասահմանադրական ընթացքով ԱԺ ընտրված պատգամավորի 5 ամիս կալանավորում, ու անվերձ ձգձգվող, որևէ կերպ մեղադրանքը չապացուցվող դատաքննության ավարտն էլ չի երեւում:

Հ.Գ. իսկ անցնող տարիներին բազում քաղաքական դատավարություններ տեսած նիստերի այս դահլիճում անպակաս է Արցախի Հանրապետության դրոշը»։

  • Կիսվել: