ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին (տեսանյութ)

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Դիլիջան համայնքը համալրվել է աղբատար և ունիվերսալ վակումային կոմունալ մեքենաներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Դիլիջանում ավարտական փուլում են Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները: Այդ նպատակով Կառավարությունը հատկացել է 20 մլն դրամ:

Դիլիջանի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած ավելի քան 1 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 40%-ը համաֆինանսավորել է Կառավարությունը՛՛,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: