հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (տեսանյութ)

Քաջարնում ծանոթացա Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ, որը հատլկացվել է պետբյուջեից:​
Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները: Կատարվել է դրանց 60%-ը։​Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 631,5 մլն դրամ, որի 30% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից:

Այցելեցի նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ:

Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման եւ արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքերի նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը եւ այլն՛՛,-գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: