հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կպատասխանի լրատվամիջոցների հարցերին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կրկին կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Ասուլիսն ամենայն հավանականությամբ կլինի երկուշաբթի օրը։  

Ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ ևս ԶԼՄ-ներն ու հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան ասուլիսի նախորդ օրն իրենց հարցերն ուղղել ՀՀ կառավարության ղեկավարին, որոնց նա կպատասխանի ասուլիսի ժամանակ:

  • Կիսվել: