կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանին անցանկալի հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ արշավն անթույլատրելի է․ Թովմասյան

Նիկոլ Փաշինյանին անցանկալի հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ արշավն անթույլատրելի է․ Թովմասյան

Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե, նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավը, անձնական վիրավորանքներն ու թիրախավորումն անթույլատրելի են: Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ահազանգել եմ խնդրի մասին:
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պաշտոնյաներին անհարմար դրության մեջ դնող և նվաստացնող հարցեր է տվել նախկինում և պարտավոր էր պատրաստ լինել նրան, որ հատկապես հայրենիք հանձնելու իր շարունակական գործողություններից հետո, իրեն կտրվեն միայն անցանկալի հարցեր», - նշել է նա:

 

 

 

 

  • Կիսվել: