Նիկոլ Փաշինյանի ավտոպարկում երկու նոր մեքենա է հայտնվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պադավատապետությանը դեմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թարմացնել իրեն սպասարկող ավտոպարկը։ Մի քանի օր առաջ նկատեցինք, որ նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։ Այդ մեքենան վաղուց էր շահագործվում` դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից, հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը որոշել են վարչապետին սպասարկող նոր մեքենա ձեռք բերել։
Հիմա մարզային այցերի ժամանակ Փաշինյանին հենց այս մեքենան է սպասարկում։ Այն 2021 թ․ արտադրության է, գնվել է երեւանյան ավտոսրահից, արժեքը՝ մոտ 110 հազար դոլար, սակայն գնելուց հետո էլ ուղարկվել է Մոսկվա՝ զրահապատման։ Արդյունքում վարչապետին սպասարկող նոր մեքենան արժեցել է մոտ 200 հազար դոլար կամ մի փոքր ավելի
Հիշեցնենք․ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը մոտ 10 տարվա հնության Mercedes S-Class-ով էր շրջում, իսկ Փաշինյանն իր գալու հաջորդ տարին 2 նոր զրահապատ Mercedes S-Class գնեց՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։