ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Տավուշի մարզային փրկարարական վարչություն

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Մայիսի 4-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանն այցելել է Տավուշի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ: Այցի նպատակն էր հանդիպել մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ծառայության կրման պայմաններին և ընթացիկ աշխատանքներին։

Ե․Կարապետյանը շրջեց մարզային փրկարարական վարչության տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա ռեսուրսներին, խնդիրներին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց անձնակազմի հետ։

Այցի ընթացքում տնօրենի տեղակալը ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վ․ Փիրումյանի ուղեկցությամբ այցելեց Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատներ, հետևեց մարզային փրկարարական վարչությունում և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվեց ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության մասնագետների կողմից անցկացվող «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստում» թեմայով դասընթացներին։

Փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաև տարաբնույթ արտակարգ իրավիճակներում փրկարարական և արագ արձագանքման աշխատանքների իրականացման կարևորությունը։

Ե․Կարապետյանն այցելեց նաև քաղաքացիական պաշտպանության Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի՝ Պառավաքարի, Սարիգյուղի և Ազատամուտի հենակետերի մշտական տեղակայման վայրեր, ծանոթացավ ծառայության կրման, սարքավորումների պահպանության, գույքային հագեցվածության և առկա տեխնիկայի պահպանման պայմաններին։ Տնօրենի տեղակալը եղավ նաև փրկարարական ծառայողների կողմից պահպանվող հատուկ կարևորագույն օբյեկտներում։

Այցի ավարտին տրվեցին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

  • Կիսվել: