կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը շարունակում է ուսումնավարժությունները տարբեր հաստատություններում

ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը շարունակում է ուսումնավարժությունները տարբեր հաստատություններում

Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ -ում, «Ռիո Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, «Երևանի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 84 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը տուն-ինտերնատում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում», «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում», «Սաների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների և սաների տարհանումը հրդեհի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Պարբերաբար անցկացվող ուսումնավարժությունների նպատակն է օժանդակել անձնակազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել տարաբնույթ արտակարգ դեպքերի ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ։ Միևնույն ժամանակ նմանատիպ ուսումնավարժությունները նպատակ ունեն ստուգել տարբեր հաստատությունների կազմավորումների պատրաստվածությունը, կատարելագործել վերջիններիս հմտությունները ստեղծված իրավիճակում, ինչպես նաև ամրապնդել փրկարարական ծառայողների և տարբեր հաստատությունների կազմավորումների ակտիվ փոխգործակցությունը։

  • Կիսվել: