չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են դասախոսությունները և ուսումնավարժանքները

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են դասախոսությունները և ուսումնավարժանքները

Մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, իսկ Վարդահովիտի, Հերմոնի, Գողթանիկի, Գոմքի, Արտավանի, Եղեգիսի, Մոզրովի, Ազատեկի, Սարավանի հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև՝ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի թիվ 29 ՀՓՋ-ի կողմից «Վաղարշապատի Մ. Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում, Կոտայքի ՄՓՎ Եղվարդի ՀՓՋ-ի կողմից Սարալանջի միջնակարգ դպրոցում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ:

 

 

Միջոցառումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են բնակչության տարհանման և շչակների գործարկման ժամանակ վարվելակերպի կանոններին, բարձրացվել են արտակարգ իրավիճակներին վերաբերվող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Բերդ քաղաքի «Կածարաթ» բենզալցակայանում անց է կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

 

 

Ուսումնավարժության ընթացքում ծառայողների կողմից բենզալցակայանի աշխատակիցներին ներկայացվել են անվտանգության կանոնները պայթյունավտանգ և հրդեհավտանգ օբյեկտներում աշխատանքի ժամանակ, ճշգրտվել են բենզալցակայանում առկա սկզբնական հրդեհաշիջման միջոցների աշխատունակությունը, անձնակազմի գիտելիքների տեսական ու գործնական իմացությունը։

  • Կիսվել: