ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է գերմանական պատվիրակությանը

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է գերմանական պատվիրակությանը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին կիբերքաղաքականության համակարգման շտաբի Հարավային Կովկասի հետ իրականացվող ծրագրերի կառավարիչ Աննե Հելբիգին, նույն կառույցի շտաբի փորձագետ Լիլիան Գեորգիևա-Վայխեին և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդրա Յունգին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև կիբերհանցվորության դեմ արդյունավետ պայքարին առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կիբերհանցավորության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: