ՆԳՆ-ն զգուշացնում է՝ ՔՊ-ի անունից կեղծ հաղորդագրություններ կարող են ստացած լինել էլփոստերին
Բազմաթիվ օգտատերեր էլ. փոստի միջոցով կարող են ստացած լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից տարատեսակ կեղծ հաղորդագրություններ։ Զեղծարարների կողմից գործարկվել էր «civilcontact.am» դոմենային անվանումը և ստեղծվել կեղծ էլեկտրոնային փոստեր, որոնց հիմնական նպատակն է եղել խաբեության եղանակով տիրանալ զգայուն տվյալների (տվյալ դեպքում էլեկտրոնային փոստերին) կամ տարածել որևէ ապատեղեկատվություն։
Սա ֆիշինգային հարձակման վառ օրինակ է։
Եղե՛ք զգոն, միշտ ստուգե՛ք հաղորդագրություն ուղարկողի ամբողջական տվյալները և մի անցեք կասկածելի հղումներով։


