երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները Ֆրանսիայում մասնակցել են OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան և Արևելյան գործընկերության երկրներին, բարելավել գործընկեր երկրների և հանցավոր ցանցի ծագման երկիր հանդիսացող երկրների միջև համագործակցությունը: Այն նպատակ ունի նաև ԵՄ անդամ պետությունների իրավապահ մարմինների համար համապարփակ կորպուսի միջոցով մշակել համապատասխան մեթոդներ, ինչը թույլ կտա հանցավոր գործողությունների դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ տրամադրել համապատասխան գործիքներ և ռազմավարություններ:

ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են հանցավորության դեմ պայքարում Ծրագրի կարևորությունը, իրավապահ մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ Ներքին անվտանգության հիմնադրամի շրջանակում:

 

  • Կիսվել: