հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ներքին Չարբախում տուն է այրվել

Ներքին Չարբախում տուն է այրվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։

 

  • Կիսվել: