Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan-ը և VAZ-ը. 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։
1 հոգի տեղում մահացել է։ 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։


