շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ներողություն խնդրի, Լուկաշենկո՛. բողոքի ակցիա դեսպանատան դիմաց

Ներողություն խնդրի, Լուկաշենկո՛. բողոքի ակցիա դեսպանատան դիմաց

Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց այս րոպեներին ընթանում է բողոքի ակցիա:

Հիշեցնենք, հայ հասարակությանն ու քաղաքական գործիչներին վրդովվեցրել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հանդեպ անհարիր արտահայտությունները: Վրդովված է նաև արևմտամետների թևը: Մասնավորապես,  Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին խոսելիս Լուկաշենկոն հայտարարել էր, որ "Հայաստանը գնալու տեղ չունի", նաև ավելացրել՝ "Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։

Ակցիայի մասնակիցները մեկ պարկ կարտոֆիլ են բերել դեսպանատան մոտ, որի վրա փակցված է Բելառուսի նախագահի նկարը: Նրանց ձեռքներին են ծաղրանկարներ, իսկ Լուկաշենկոյին էլ անվանում են "կոլխոզեն-ֆյուրեր", "կոլխոզնիկ": Նաև պահանջում են, որ ներողություն խնդրի։

 

 

  • Կիսվել: