կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են նացիզմի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը

Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են նացիզմի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են Լենինգրադի ֆաշիստական ​​շրջափակումից ազատագրման 80-ամյակի կապակցությամբ նացիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հուշահամալիրը կանգնեցվել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Զայցևո գյուղում։

Նշվում է, որ այս օրվան նվիրված ներկայացում-համերգին ելույթ են ունեցել նաև երկու երկրների ղեկավարները։

Մինչ այս ՌԴ նախագահը ծաղիկներ է դրել Լենինգրադից հարավ գտնվող «Նևսկի պյատաչոկ» ռազմապատմական համալիրի «Ռուբեժնիյ կամեն» հուշարձանին։ Այնուհետև նա այցելել է Պիսկարևսկոյե հուշահամալիր, որտեղ հարգել է զոհված լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Հայրենիքի հուշարձանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: