երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ներկայում չշահագործվող և ավերված գեղասահքի դպրոցը շուտով այս տեսքը կունենա. Տիգրան Ավինյան

Ներկայում չշահագործվող և ավերված գեղասահքի դպրոցը շուտով այս տեսքը կունենա. Տիգրան Ավինյան

Ներկայում չշահագործվող և ավերված գեղասահքի դպրոցը շուտով այս տեսքը կունենա: Այդ մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և կից լուսանկարներ հրապարակել: 
 
«Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցը կընդունի մինչև 800 սաների, ովքեր կկարողանան նոր պայմաններում զբաղվել տարբեր մարզաձևերով՝ բռնցքամարտով, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտով, ձյուդոյով, սամբոյով և քիքբոքսինգով:
 
Մարզադպրոցում, ուր կարող են հաճախել ցանկացած տարիքի սաներ, բոլոր մարզումները անվճար են։ Կարևոր է, որ սաներին մարզելու են հավաքականի մարզիչները՝ հավաքականի կազմը լրացնելով հենց այստեղ սովորող սաներով։
 
Նախագիծը արդեն փորձարկման փուլում է, իսկ շինարարության սկիզբը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. 4-րդ եռամսյակում»,- տեղեկացրել է Ավինյանը:

  • Կիսվել: