կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլին մասնակցել է շուրջ 100 մանկավարժ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 3-րդ փուլը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրում տեսական դասընթացով հանդես է եկել Ուդմուրտի Հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի ղեկավար Ելենա Մուհամետդինովան:

Ծրագրի շրջանակում բանախոսը հանդես է եկել հաշմանդամության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական բնութագրի վերլուծության, ծնող-երեխա հարաբերությունների, արվեստը՝ որպես առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալ-մշակութային վերականգնման միջոցներին վերաբերող թեմաներով:

Հանդիպմանը մասնակցել է Երևանի և ՀՀ Արմավիրի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 100 մանկավարժ:

 

  • Կիսվել: