ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ներառական ճամբար՝ շուրջ 100 երեխայի համար

Ներառական ճամբար՝ շուրջ 100 երեխայի համար

Երևանի քաղաքապետարանն ու «Լիարժեք կյանք» ՀԿ-ն այս տարի շուրջ 100 սոցիալական աջակցության կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հնարավորություն տվեցին իրենց հանգիստն անցկացնել ճամբարում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
7-16 տարեկան երեխաների համար նախատեսված ներառական ճամբարի այս ծրագիրն, ի դեպ, պիլոտային է: Մինչ վերջերս կառավարության կազմակերպած ճամբարներին հաշմանադամություն ունեցող երեխաները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու, քանի որ մարզաառողջարանային համալիրները հարմարեցված չեն վերջիններիս համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ կյանքի կոչեց նախաձեռնությունը:
 
Ծրագրի իրականացման համար Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններն իրականացրել են ուսումնասիրություն ու նախագծում ընդգրկել են սոցիալական նշված խմբերի երեխաներին:
 
Ստեփանավանի հատուկ կահավորված ու հարմարեցված ճամբարում երեխաների լիարժեք հանգստի համար կազմակերպվում են մարզաառողջարարական տարաբնույթ ծրագրեր: Երկու հերթափոխով իրականացվող ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 6-ին:

  • Կիսվել: