շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Նայում եմ էս ոստիկանական շարքերին՝ վերից վար փչացած են. Բագրատ Սրբազան

Նայում եմ էս ոստիկանական շարքերին՝ վերից վար փչացած են. Բագրատ Սրբազան

Էս ոստիկանական շարքերին նայում եմ, մեղքս գալիս են: Ամոթ բոլորիդ, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով, վահանների հետևը ոհմակի պես թաքնված: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց, ոստիկաններին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը:

«Ձեզ ամեն անգամ նայելուց, ես ամոթ եմ զգալու, որ դուք ընդհանրապես ծառայություն եք իրականացնում, և ու՞մ եք ծառայում՝ մի հատ ստախոս վախկոտի: Երեկ դուք, էն կարմիրներն ու սևերն էլ իրենց հերթին, վահաններով հարվածել եք կնոջ գլխին, զինվորի հորը: Փորձել եք ձեր հավատարմությունը ցույց տալ, ցույց եք տվել: Ամբողջ կյանքում այդ արյունով թաթախված հացն եք ուտելու»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այսօր ժամը 8-ին հավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում, եւ կոչ արեց բոլորին ներկա լինել:

  • Կիսվել: