երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել․ Հետք

Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել․ Հետք

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ Հանրությանը 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ «Հետքը» պարզել է, որ հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ:

«Գոլդեն փելիս» հյուրանոցը Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2019 թ.-ին քրեական գործը կարճելու դիմաց նվիրեց պետությանը։ Գույքը նվեր ստանալուց հետո պետությունը  փորձեց վաճառել այն։ Հյուրանոցը 7.5 միլիարդ դրամով աճուրդի դրվեց, սակայն կրկնաճուրդներով գինը նվազեց։ Հետագայում որոշում կայացվեց հյուրանոցը վաճառել ոչ թե աճուրդով, այլ մրցույթով։ 2022 թ.-ին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով գնել է միակ հայտատուն՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նրա անունը մեկ այլ աղմկահարույց գործարքի հետ է կապված։ Նարեկ Նալբանդյանի կինը, քրեական գործի առկայության պայմաններում, ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ Իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։

2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ առաջին վճարումը (1 միլիարդ դրամը) պետք է կատարվի 2022-ին։ Երկրորդ վճարումը գնորդը պետք է կատարեր 2023 թ.-ի հուլիսի 1-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ժամանակին է կատարվել 2-րդ վճարումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: