հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է.  «Ժողովուրդ»

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է:

Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO եւ 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:  Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով:

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Նալբանդյանի ընկերության նկատմամբ դեռ փետրվարի 8-ին է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: