հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը հոկտեմբերի 22-ին հրավիրած «ԵԱՏՄ շուկայում արտադրանքի անվտանգության ապահովում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում հայ արտադրողների համար խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքն ընթանում է բավականին ինտենսիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցառումներին՝ Սուբբոտինն ասել է, որ հարցը քննարկվում է ԵՏՀ համապատասխան դեպարտամենտներում, ինչպես նաև առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։

Սուբբոտինի հավաստմամբ՝ հայկական կողմի խնդրանքով հանձնաժողով է ներկայացվել դիմում, որպեսզի առավել մանրամասն և հիմնավորված քննարկվի՝ արդյոք այդ միջոցառումները ճի՞շտ են կիրառվել։ «Մենք ակտիվորեն մասնակցում ենք աշխատանքներին առևտրի ոլորտում խոչընդոտների հարցերով պատասխանատու նախարարի հարթակում։ Այժմ նաև ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում երկկողմ մակարդակով», – ասել է նա։

  • Կիսվել: