ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։

Նախարարությունից  հայտնում են, որ նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։

Վերջինս ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։

Նախարարը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ և խաղաղ մանկություն։

  • Կիսվել: