հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարե և Դավիթ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրված անունները

Նարե և Դավիթ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրված անունները

Հայաստանում նախորդ տարի նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները:  

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Հայաստանում 2023 թվականին ծնվել է 17 հազար 213 աղջիկ, 19 հազար  52 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (747), Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները: Տղաներին ամենաշատը տրված անունների տասնյակն է՝ Դավիթ (1251), Նարեկ, Հայկ, Մարկ, Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո:

  • Կիսվել: