չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ․-ի և Երևանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ․-ի և 14-ամյա Ռուբեն Ս․-ի միջև Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ․-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ 

  • Կիսվել: