երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվել են մոտ 270 կապոց վառելափայտ, մոտ 200 քմ եղեգնուտ և էլեկտրական սյուն

Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվել են մոտ 270 կապոց վառելափայտ, մոտ 200 քմ եղեգնուտ և էլեկտրական սյուն

Փետրվարի 28-ին, ժամը 14։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվում են էլեկտրական սյուն և ծառեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 15:22-ին: Գյուղի 3-րդ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվել են մոտ 270 կապոց վառելափայտ, մոտ 200 քմ եղեգնուտ և էլեկտրական սյուն:

 

  • Կիսվել: