շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախօրեի քամին վնասներ է պատճառել նաև Արագածոտնի ու Կոտայքի մարզերում․ վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ ու էլեկտրական լարեր (լուսանկարներ)

Նախօրեի քամին վնասներ է պատճառել նաև Արագածոտնի ու Կոտայքի մարզերում․ վնասվել են ավտոմեքենաներ, տանիքներ ու էլեկտրական լարեր (լուսանկարներ)

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

Քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Возможно, это изображение 2 человека и дерево

Возможно, это изображение здания

Возможно, это изображение 1 человек и американские горки

Возможно, это изображение кондиционер воздуха и здания

Возможно, это изображение полумягкий дирижабль, зеркало заднего вида, лобовое стекло и зеркало

Возможно, это изображение 1 человек и дерево

  • Կիսվել: