ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել են 80.4 տոկոսով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր. փոխոստիկանապետ

Նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել են 80.4 տոկոսով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր. փոխոստիկանապետ

2021 թվականի ընթացքում 11.7 տոկոսով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

 

«Դրան զուգընթաց հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 529 դեպք: Հաշվի առնելով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անդրազգային հանցավորության տեսակ է, որը լուրջ սպառնալիք է հանդիսանում պետության ազգային անվտանգության և բնակչության առողջության, գենոֆոնդի պահպանման համար, և վերջինիս տարածումը ունի կայուն աճի միտում, ուստի 2022 թվականը Ոստիկանությունում հայտարարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»,- նշեց Մովսիսյանը:

Ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված և համակարգված լայնամասշտաբ  միջոցառումների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել են 86.8 տոկոսով ավելի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:

«Նախորդ տարվա համեմատ հայտնաբերվել են 80.4 տոկոսով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր»,- եզրափակեց Վարդան Մովսիսյանը:

  • Կիսվել: