Ես համարում եմ, որ թոշակները բարձրացրել ենք 3 անգամ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության որոշմամբ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախորդ տարի թոշակները բարձրացրել են։
«Նախորդ տարի թոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած անկանխիկի էֆեկտը»,- հավելեց նա։
Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ չեն մոռանալու հուլիսի 1-ից թոշակները ևս մեկ անգամ բարձրացնել։