կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 404 դեպք, 134-ը՝ արտակարգ

Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 404 դեպք, 134-ը՝ արտակարգ

Հոկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 134-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 56, փլուզման, որոնողափրկարարական՝ 2-ական, պայթյունի, կայծակի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 18 և 32 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: